Էրդողանը Վաշինգտոնին առաջարկել է ամերիկացի հոգևոր հովվին փոխանակել Գյուլենի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնին առաջարկել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, դրա դիմաց խոստանալով արտահանձնել թուրքական բանտում ազատազրկում անցկացնող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, հաղորդում է Reuters-ը։
Բերնսոնը և նրա կինը ձերբակալվել են 2016 թվականի հոկտեմբերին՝ «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու համար»։
Բրենսոնի կնոջն ավելի ուշ ազատ էին արձակել, իսկ Բրենսոնին մեղադրել էին Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։