17085 դիտում
09:44 08-04-2016
29-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել Հայ Ավետարանչական ընկերության հոգևոր հովվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Եսայանը Իսակովի պողոտայի 54/8 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 91 RT 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 62-ամյա Համլետ Կյուրեղյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն և դեպքի մասին տեղեկացրել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է Հայ Ավետարանչական ընկերությունում՝ որպես հոգևոր հովիվ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
18509 դիտում
10:17 23-05-2016
Երևանում 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հոգևոր հովվին
Այս բաժնից
2212 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)