18485 դիտում
10:17 23-05-2016
Երևանում 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հոգևոր հովվին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Եսայանը իր վարած Mercedes մակնիշի 91 RT 001 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի 54/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 62-ամյա Համլետ Կյուրեղյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Կյուրեղյանը Հայ ավետարանչական ընկերությունում աշխատում է որպես հոգևոր հովիվ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
17055 դիտում
09:44 08-04-2016
29-ամյա վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել Հայ Ավետարանչական ընկերության հոգևոր հովվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ