Մալայզիան արգելել է իր քաղաքացիներին այցելել Հյս. Կորեա
Մալայզիայի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ճանապարհորդել դեպի Հյուսիսային Կորեա՝ կապված Կորեական թերակղզում լարվածության աճի հետ, հաղորդում է Reuters-ը։
Այդ կապակցությամբ Մալայզիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, իսկ ավելի ուշ ԱԳՆ-ում հայտնել են, որ որոշումը ենթակա է վերանայման, երբ իրավիճակը կկայունանա։
Նշենք, որ ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։