211652_close_icon
views-count1122 դիտում article-date 18:03 06-09-2014

Մալայզիան և Ավստրալիան 60 միլիոն դոլար կհատկացնեն Boeing 777-ի որոնման աշխատանքների շարունակության համար

Մալայզիան և Ավստրալիան յուրաքանչյուրը 60 միլիոն դոլար կհատկացնեն Boeing 777-ի որոնման աշխատանքների շարունակության համար: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ավստրալիան նաև պլանավորում է հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ մարտյան աղետի զոհերի, երբ մալայզիական ինքնաթիռը Պեկին ուղևորվելիս անհետացել էր: Ավստրալիայի վարչապետի խոսքերով՝ դա հնարավոր կլինի անել ուղևորների և անձնակազմի հարազատների համաձայնությամբ: Ավելի վաղ Մալայզիայի Տրանսպորտի նախարարը հայտնել էր, որ մասնագետները Հնդկական օվկիանոսի 60 հազար մետր քառակուսու տարածքում հստակեցրել են 58 կետ, որտեղ կշարունակվեն որոնողական գործողությունները:

Նմանատիպ նյութեր