Պորոշենկոն պարզաբանել է, թե ինչու Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կանադական CBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելությանը, քանի որ հակամարտող կողմ է համարվում, հաղորդում է «Վզգլյադ»-ը։
Նա նաև Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի առաջարկը անընդունելի է համարել, որովհետև, ըստ նրա, Մոսկվան ցանկանում է միջազգային խաղաղապահներին օգտագործել որպես պահապաններ՝ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդների համար։
Բացի այդ, Պորոշենկոն ասել է, որ կդիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան, եթե Կրեմլը ՄԱԿ ԱԽ-ում վետո դնի Ուկրաինայում խաղաղապահ զորքերի տեղակայման վերաբերյալ որոշման վրա։