Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Լեսթերի» հետ հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/24/96494/] հաղթանակից[/url] հետո (4:1) պարզաբանել է, թե ինչու թիմի կազմում հայտավորված չի եղել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Նա վնասվածք չունի, պարզապես ես համարեցի, որ Հենրիխը այս խաղին մասնակցելու համար պատրաստ չէ 100 տոկոսով:
Իմ համար դա ծանր որոշում էր, սակայն նման կարևոր խաղերում, ինչպիսին «Լեսթերի» հետ էր, պետք է միշտ հաղթանակի համար խաղալ:
Այդ իսկ պատճառով ես գերադասում եմ հայտացուցակում ընդգրկել միայն ֆիզիկապես և հոգեբանորեն լիովին պատրաստ խաղացողներին:
Մենք երկու վնասվածք ունեցող խաղացող ունեինք` Մարսյալն ու Ջոնսը, իսկ մնացածը չեն մասնակցել հանդիպմանը, քանի որ իդեալական մարզավիճակում չէին: