211652_close_icon
views-count11075 դիտում article-date 19:19 25-09-2017

Շախմատային տոն Տավուշի մարզում խաղահարթակում մրցում էին 85 տարեկան պապիկն ու 10 տարեկան երեխան. հաղթեց Իջևանի թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Տավուշի մարզում տեղի ունեցավ շախմատի մրցաշար՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան, որը կայացավ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում: Մրցաշարը նվիրված էր նոր Անկախ Հարապետության բոլոր ժամանակներում զոհված զինվորներին: Առաջնությանը մասնակցում էին Կոթիի, Իջևանի, Դիլիջանի, Ալավերդիի, Նոյեմբերյանի, Բերդավանի և ՀՀ ՊՆ N զորամասի զինվորներ: Հովանավորողը «Սահմանապահ Կոթի» հիմնադրամն է: Խաղին մասնակցում էին 36 շախմատի սիրահար, 9 թիմ և ամեն գյուղ ներկայացնում էր մեկ թիմ, իսկ ամեն թիմում խաղում էր 4 շախմատիստ: Հանրության կողմից մեծ մասսայականություն ու սիրված խաղ համարվող մրցաշարում ամենից մեծ տարիքովը 85 տարեկան էր, իսկ ամենափոքրը՝ 10: Համառ պայքարում խաղի հաղթող ճանաչվեց Իջևանը: Կոթին գրավեց 2-րդ տեղը, Ալավերդին էլ 3-րդ, որից հետո հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և դրամական պարգևով, իսկ առաջին տեղ գրաված Իջևանին հանձնվեց նաև փոխանցիկ գավաթը: Լուսանկարները՝ Անդրանիկ Մանասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր