21314 դիտում
11:03 30-03-2024
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 46-ամյա վարորդը «Mercedes»-ով Իջևանի «Կենուտ» ռեստորանի մոտ բախվել է հողաթմբին․ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները․ օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունոցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արամայիս Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կենուտ» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղափոխվել է Իջևան բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նաև «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի հերթպաահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+