211652_close_icon

Շախմատի ԵԱ․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց թուրքերին, տղամարդկանց թիմը խաղաց ոչ ոքի

views-count568 դիտում article-date 22:15 13-10-2025
Բաթումիում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում (8-րդ) Հայաստանի հավաքականները խաղացին Թուրքիայի թիմերի հետ։
Կանանց հավաքականը թուրքերին հաղթեց 3:1 հաշվով։

Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթեցին, Էլինա Դանիելյանը խաղաց ոչ ոքի, Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց։

Հայաստանի թիմը 11 միավորով չորրորդն է։ Առաջատարը Լեհաստանն է՝ 14 միավոր։ Ուկրաինան ու Գերմանիան ունեն 13-ական միավոր։

Տղամարդկանց Հայաստանի թիմը թուրքերի հետ խաղաց ոչ ոքի՝ 2:2: Գաբրիել Սարգսյանը հասավ հաղթանակի, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակեցին կեսական միավոր։ Շանթ Սարգսյանը պարտություն կրեց։

Թուրքիան ու Հայաստանը 9-ական միավորով 12-13-րդ տեղերում են։ Առաջատարներն են 13-ական միավոր վաստակած Ադրբեջանն ու Ուկրաինան։

Նմանատիպ նյութեր