34632 դիտում
19:20 23-09-2017
Երևանում մի խումբ իրանցիների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ և բերման ենթարկվածներ
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ժամը 02։30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Սայաթ Նովա պողոտայում գործող «Այս» ակումբի մոտ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները նկատել են, որ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է՝ նրանք են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 31-ամյա Սեյդ Ջաֆար Րավուսանի Սեյդալինին, 24-ամյա Մուշտաբա Շափորի Սաֆարաղշինին և 19-ամյա Հադի Հուսեյնի Մելխալինին, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից 32-ամյա Սահիդ Հեյդարյան և 41-ամյա Սարբոս Սալիղեն «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք այս ակումբի մոտ վիճաբանել են միմյանց հետ, որն հետո ավարտվել է ծեծկռտուքով։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
66373 դիտում
16:09 10-10-2017
Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)