Թրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո Մոսկվային և Կիևին հորդորել է խաղաղության գործարքի գնալ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է որակել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյուքները՝ միաժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներին հորդորելով դադարեցնել ռազմական գործողություններն ու գործարք կնքել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է TruthSocial սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ հետաքրքիր և սրտանց էր, բայց ես նրան ասացի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել եմ, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, պատմությունն ինքն է որոշելու։ Այլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ, ոչ մի հսկայական և չափազանց մեծ ծախսված գումարներ: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն՝ ձեր ընտանիքների մոտ»,-գրել է Դոնալդ Թրամփը։