Առեղծվածային դեպք Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն  է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  մի քանի ժամ Վաղարշապատի ոստիկանները Մաթևոս Խ.-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են կատարել, որից հետո իրենց բնակարանում կինը անգիտակից վիճակում  հայտնաբերել  է ամուսնուն, ում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Մալաթիայի բաժին: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

