211652_close_icon
views-count104155 դիտում article-date 20:54 07-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը SMS հաղորդագրություն է ուղարկել աղջկան, որ «ես ինքնասպան եմ լինում». նրան փրկել են ոստիկաններն ու ԱԻՆ հոգեբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարները, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը: Այս պահին այդ քաղաքացու հետ դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական զրույց է անցկացնում ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև ինքնասպանության փորձ կատարելը, այդ քաղաքացին, ով Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գ. Հ.-ն է, SMS հաղորդագրություն է ուղարկել կնոջն ու աղջկան, որտեղ գրել է. ՝ «Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ»: Բարեբախտաբար, Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարող Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ աշխատակիցները կանխել են: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիիվ խմբերը: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր