4654 դիտում
13:48 16-09-2017
Աշխարհն առանց ՄԱԿ-ի առավել վատը կլիներ. Անգելա Մերկել
Այսօրվա աշխարհն առանց Միացյալ Ազգերի Կազմակերպության ավելի վատը կարող էր լինել։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա տեսաուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում, հաղորդում է DW-ն։
Հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 19-ին բացվելիք ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախաշեմին։ Կանցլերը հատկապես ընդգծել է խաղաղապահ զորքերի մեծ դերը՝ համաշխարհային մակարդակով, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխության հարցով Փարիզում ստորագրված համաձայնագիրը՝ ասելով, որ առանց ՄԱԿ-ի հսկայական ջանքերի, դրա հասնել հնարավոր չէր լինի։
Միևնույն ժամանակ Մերկելը նշել է, որ միջզգային հակամարտությունների կարգավորման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդյունավետությունը էապես սահմանափակված է ՄԱԿ ԱԽ-ի անդամների կողմից մշտապես այս կամ այն որոշման վրա վետո դնելու կամ որոշումը չընդունելու պատճառով։
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4591 դիտում
12:56 18-02-2017
Աշխարհն այդպես էլ չկարողացավ Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթել. Ա. Մերկել
Այս բաժնից
625 դիտում
23:06 30-04-2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
637 դիտում
21:59 30-04-2024
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
484 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ