Գերմանիայում ռումբի մասին ահազանգից հետո «Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավի ուղևորներին տարհանել են
Գերմանիայի Քյոլն քաղաքի միջազգային օդանավակայանում ստացված ռումբի մասին ահազանգից հետո «Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավից ուղևորներին տարանել են։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Դաշնային ոստիկանության տվյալներով՝ օդանավում, որը պատրաստվում էր թռչել դեպի Ստամբուլ, եղել է 111 ուղևոր։ Ահազանգը ստացվել է այն ժամանակ, երբ օդանավը թռիչքուղու վրա է եղել։
Ուղևորներին հենց թռիչքուղու վրա տարհանել են և ավտոբուսներով վերադարձրել օդանավակայանի տերմինալ։
Ոստիկանությունը փնտրում է ռումբը։