211652_close_icon

«Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին տեղեկություն ստանալուց հետո

views-count2574 դիտում article-date 16:14 18-03-2015
«Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավը, որն իրականացնում էր Ադանա-Ստամբուլ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել օդանավում ռումբի առկայության մասին տեղեկությունը ստանալուց հետո: Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անհայտ անձը ահազանգել է Ադանայի օդանավակայանի դիսպետչերական ծառայություն և հայտնել, որ օդանավում պայթուցիկ սարք կա: Վայրէջքից հետո օդանավի ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են: Փրկարարները որոնում են ենթադրյալ սարքը;

Նմանատիպ նյութեր