211652_close_icon
views-count7129 դիտում article-date 16:17 14-07-2017

«Մանչեսթեր Յունայթեդին» էվակուացրել են ռումբի առկայության մասին ահազանգից հետո

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդը» տհաճ միջադեպի կենտրոնում է հայտնվել: Լոս Անջելեսի համալսարանի դահլիճներից մեկում գտնվող թիմին էվակուացրել են ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով: Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ համալսարանում ռումբ է տեղադրված: Ռումբի մասին ահազանգից հետո ուսանողները դուրս են թռել խաղադաշտ և ընդհատել «Յունայթեդի» մարզում: Թիմը մարզմանը վերադարձել է 2,5 ժամ հետո, երբ իրավապահ մարմինների զննության արդյունքում կասկածելի իրեր չեն հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր