Պոլ Պոգբան 1,5 ամիս չի խաղա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում՝ շվեյցարական «Բազելի» հետ խաղում (3:0):
Ֆրանսիացին մկանի վնասվածք էր ստացել և խաղի 19-րդ րոպեին փոխարինվել:
Հայտնի է դարձել, որ վնասվածքի պատճառով Պոգբան բաց կթողնի մոտ 1,5 ամիս:
Դա նշանակում է, որ Պոգբան չի մասնակցի «Էվերթոնի», «Բերթոնի», «Սաութհեմթոնի», ԲԿՄԱ-ի և «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումներին:



