Պոլ Պոգբան 3,4 մլն ֆունտով շքեղ առանձնատուն է գնել Մանչեսթերի մոտ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան 3,4 մլն ֆունտով առանձնատուն է գնել Մանչեսթեր քաղաքի մոտ: «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո ֆրանսիացին հյուրանոցում էր բնակվում:
Պոգբայի նոր առանձնատունն ունի 5 ննջարան, լողավազան, բիլիարդի սենյակ: Առանձնատունը, որտեղ նախկինում բնակվել էր թիմի էքս-հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո), գտնվում է ակումբի մարզաբազային բավական մոտ:
Հիշեցնենք, որ Պոգբան ՄՅՈւ տեղափոխվեց «Յուվենտուսից»` 2016 թվականի ամռանը` ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց: