Պոլ Պոգբան համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա»
«Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Ինչպես հայտնում է իսպանական Sport.es պարբերականը, ֆրանսիացին արդեն համաձայնվել է տեղափոխվել կատալոնյան ակումբ:
Նշվում է, որ «Յուվենտուսը» համաձայն է Պոգբային վաճառել 80 միլիոն եվրոյով, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել 100 միլիոն: Սակայն ֆրանսիացին որոշել է տեղափոխվել միայն «Բարսելոնա»: Ըստ նույն աղբյուրների, «Բարսելոնան» Պոգբայի համար արդեն առաջարկել է պահանջվող 80 միլիոն եվրոն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կողմից «Բարսելոնայի» վրա սահմանված տրասնֆերային արգելքը կվերանա 2016թ. հունվարին: