Պոլ Պոգբան հրաժարվել է 85 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսի»
Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից մեկ շաբաթ առաջ Տուրինի «Յուվենտուսը» համաձայնվել է թիմի 22-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբային վաճառել 85 միլիոն եվրոյի դիմաց, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվել է լոնդոնյան ակումբ տեղափոխվել:
Պոգբան նման որոշում է ընդունել իր գործակալ Մինո Ռայոլայի հետ խորհրդակցելուց հետո, թեպետ «Չելսին» նրան առաջարկել է եռապատիկ ավելի բարձր աշխատավարձ: Ներկայումս Պոգբան «Յուվենտուսում» վաստակում է տարեկան 4,5 մլն եվրո:
Տարբեր վարկածներով, ներկայումս Պոգբայի տրանսֆերային արժեքը բարձրացել է մինչև 120 մլն եվրո: