Պզուկի պատճառով Ասենսիոն բաց կթողնի ՉԼ-ի առաջին խաղը
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն չի մասնակցի այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպմանը՝ ընդդեմ կիպրական ԱՊՈԵԼ-ի:
Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամլո ասուլիսի ժամանակ դրա պատճառի մասին ծիծաղով է հայտնել.
«Նրա ոտքին պզուկ է առաջացել, որի պատճառով նա չի կարողանում գուլպաները հագնել»:
Նշվում է, որ պզուկը առաջացել է ոտքերը թրաշելու ժամանակ գրգռվածությունից: