Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ֆրանսիայի դեմ խաղը
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերջերս էր ապաքինվել կրունկի վնասվածքից, Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Չեռնոգորիա – Շվեդիա (1:1) խաղից հետո կրկին ցավեր է զգացել կրունկի հատվածում: Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին և դարձել է իր թիմի խփած գոլի հեղինակը:
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ կայանալիք խաղը:
Հիշեցնենք, որ շվեդ խաղացողը կրունկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում: