Մխիթարյանը որակազրկման պատճառով բաց կթողնի Բունդեսլիգայի հաջորդ խաղը
Բունդեսլիգայի 24-րդ տուրի` «Ֆրայբուրգ» - «Բորուսիա» խաղի 33-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կաննոները խախտեց մրցակցի կիսապաշտպան Շմիդտի նկատմամբ և զգուշացվեց դեղքին քարտով: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտով զգուշացվեց 5-րդ անգամ և ըստ մրցաշարի կանոնակարգի ստիպված կլինի բաց թողնել հաջորդ հանդիպումը:
Հիշեցնենք, որ 25-րդ տուրում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կմրցի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ: