2809 դիտում
14:51 24-07-2019
Մարկո Ասենսիոն ծանր վնասվածք է ստացել «Արսենալի» հետ խաղում և կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն International Champions Cup ընկերական մրցաշարում՝ «Արսենալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/24/1130747/]խաղում[/url] (2:2, 3:2՝ 11մ.) ծանր վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը խաղադաշտ էր մտել ընդմիջումից հետո, անցկացրել 20 րոպե և այդ ընթացքում հասցրել գոլ խփել: Սակայն խաղային դրվագներից մեկում նա վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց դաշտից:
Նախնական բուժհետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ ձախ ծնկի խաչաձև կապաններն են վնասվել: Դա նշանակում է, որ Իսպանիայի հավաքականի խաղացողը կարող է բաց թողնել 8-9 ամիս:
Հանդերձարանում նրան զննելուց հետո որոշվել էր ֆուտբոլիստին տեղափոխել հիվանդանոց:
«Մենք խիստ մտահոգված ենք: Նրան միանգամից հիվանդանոց են տեղափոխել՝ բուժզննման: Սակայն ամեն ինչ վատ է, և սա վատթարագույն արդյունքն էր մեր համար», ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3155 դիտում
19:54 28-01-2019
Նեյմարը ծանր վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանը
1291 դիտում
20:44 25-05-2020
Իբրահիմովիչը վնասվածք է ստացել և կարող է երկար ժամանակ բաց թողնել
Այս բաժնից
2821 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2344 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2641 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ