Մեր պատանի սամբիստների նոր նվաճումը. ՖՈՏՈՇԱՐՔ
Սեպտեմբերի 7-ից 10-ը Մոսկվայում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սամբոյի պատանեկան երկրորդ միջազգային փառատոն-մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր ՀԱՊԿ կազմավորման 25 ամյակին:
Ինչպես և անցած տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեփական միջոցներով մրցաշարին մասնակցելու էր գործուղել 2 մարզիչի և 10 մարզիկի, որոնցից Դավիթ Հովսեփյանը (48կգ) գրավեց առաջին տեղը, Արմեն Նիկողոսյանն (60կգ) ու Նարեկ Համբարձումյանը (87կգ) ՝ երկրորդ, իսկ Դավիթ Իսրայելյանը, Գագիկ Գեղամյանը, Արամ Աղաջանյանը, Կառլեն Մահինյանը, Մհեր Ավակիմյանը, Սասուն Կոստանդյանը, Արման Մանուկյանը՝ երրորդ:
Թիմային հաշվարկով մեր պատանեկան թիմը գրավեց երրորդ պատվավոր տեղը: Առաջինը Ռուսաստանի հավաքականն էր, երկրորդը՝ Բելոռուսը:
Մեր պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:


