Հայ սամբիստների փայլուն ելույթը` Եվրոպայի առաջնությունում
Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությանը մեր մարզիկները հաջող հանդես եկան՝ նվաճելով 6 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե:
Ոսկե մեդալ նվաճեց և Եվրոպայի չեմպիոն դարձավ 52 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, որը եզրափակիչ մենամարտում պարտության մատնեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին:
Արծաթե մեդալների արժանացան Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Վաչիկ Վարդանյանը (68կգ), իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Վահան Նիկոլյանը (62 կգ), Աշոտ Դանիելյանն (82կգ) ու Էդիկ Պետրոսյանը (90 կգ):
Մեր պատվիրակությունը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարությամբ, հայրենիք կվերադառնա մայիսի 19-ի լույս 20-ի առավոտյան՝ ժամը 01.25-ին: