Անկախությունը մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը. Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 35–ամյակի առթիվ։
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին։
Անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։
Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։
Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո։
Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը։
Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն և համերաշխություն բոլորիս»,–ասված է ուղերձում։