211652_close_icon
views-count69087 դիտում article-date 19:21 09-11-2019

17-ամյա հայ դյուցազնը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց՝ ատամներով 10,7 տոննա քաշով 5 ավտոմեքենա քաշելով ավելի քան 10 մետր. նոր նվաճումը նա նվիրեց հայ զինվորին և ապարանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ապարանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ Ուժային եռամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 17-ամյա Էրիկ Խաչատրյանի հերթական ռեկորդային ցուցադրությունը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվել էին ինչպես 17-ամյա պատանու հարազատները, բարեկամներն ու ընկերները, այնպես էլ համակիրներ, հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից և արտերկրից: Մինչև ցուցադրությունը տեղի ունեցավ կենդանի համերգ: Է. Խաչատրյանը ատամներով 5 ավտոմեքենա, որոնք քաշը 10 տոննա 790 կգ էր, քաշեց 10մ 40սմ և սահմանեց Գինեսի ռեկորդ: Պատանի դյուցազնը իր խոսքում հայտարարեց, որ ռեկորդը նվիրում է հայ զինվորին, Ապարանին և ապարանցիներին, ու ընդհանրապես՝ հայ ժողովրդին: Միջոցառմանը ներկա էր Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով՝ ռեկորդակրի և նրա մարզիչի խոսքերով, միշտ սատարել է իրենց և այսօրվա միջոցառմանը նույնպես մեծ օժանդակություն է ցուցաբերել: Ներկա էին նաև Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը «Դյուցազնագրքի» հանձնաժողովի հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ապարանցիների սիրելի Լյովա Խաչատրյանը։ Միջոցառման ընթացքում քաղաքացիների անվտանգությունը պահպանում էին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 281+
281+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր