Ալիևը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել բլոգեր, ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Այդ մասին հայտնում է Azertaj-ը։
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հրապարակման օրից։
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Արցախի Հանրապետություն այցելելու համար Լապշինին ազատազրկման էր դատապարտել, վերջինս, սակայն, չէր ընդունել իր մեղքը։
Ադրբեջանում գործող կամայական օրենքով /318 հոդված/ հետապնդում է սպառնում «առանց պաշտոնական Բաքվին տեղեկացնելու» Արցախ այցելելողներին։