Օհայոյի նահանգապետ Ջոն Կասիչը մահապատժի դատապարտվածին ներում է շնորհել: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Կասիչը ներում է շնորհել 1983 թվականին կատարած սպանության համար դատապարտված 54-ամյա Արթուր Թայլերին։ Այդ քայլով նահանգապետը հետևել է Օհայոյի ներումների խորհրդի հանձնարարականներին։ Մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ՝ առանց վաղաժամ պայմանական ազատման իրավունքի։
Նշենք, որ ավելի վաղ Օքլահոմա նահանգում մահապատժի ենթարկված Քլեյթոն Լոքեթը ներարկումից ավելի քան 20 րոպե անց էր մահացել, որն ԱՄՆ-ում հասարակության մեջ լայն արձագանք էր ստացել։