«Ռեալ»-«Բարսելոնա» խաղի օրը տեղափոխվել է
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի սուպերկլասիկոն՝ Մադրիդի «Ռեալի ու «Բարսելոնայի» միջև, որը նախատեսված էր դեկտեմբերի 20-ին, տեղափոխվել է:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին, քանի որ «արքայական» ակումբը դեկտեմբերի 6-ից 16-ը Արաբական Միացյալ Էմիրաթներում մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:


