211652_close_icon

«Ռեալ» - «Բարսելոնա» խաղի տոմսերը սպառվել են 20 րոպեի ընթացքում

views-count2098 դիտում article-date 19:39 17-10-2014
Իսպանիայի առաջնության շրջանակում կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի համար նախատեսված 19 հազար տոմսերը վաճառվել են 20 րոպեի ընթացքում: «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը, որտեղ հոկտեմբերի 25-ին կայանոլւ է վերոնշյալ խաղը, տեղավորում է 84 հազար հանդիսատես, որից մոտ 65 հազարը նախատեսված է տարեկան աբոնեմենտ ունեցող երկրպագուների համար: Ամենաէժան տոմսը կարելի է ձեռք բերել 56 եվրոյով, իսկ ամենաթանկը՝ 272 եվրոյով:

Նմանատիպ նյութեր