Բենզեմայի տունը թալանել են «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման տուժել է կողոպտիչներից:
Հանցագործները 31-ամյա ֆրանսիացու տուն են ներխուժել, երբ վերջինս մասնակցում էր Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպմանը (0:3):
Առայժմ չի նշվում, թե կողոպտիչները ինչ են հափշտակել Բենզամի տնից:
Այս մրցաշրջանում Եվրոպայում խաղերի ժամանակ բազմիցս են նմանատիպ գողություններ տեղի ունեցել: Մասնավորապես, վերջին մեկ տարում թալանել են Քևին-Պրինս Բոատենգի, Ժորդի Ալբայի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սադյո Մանեի («Լիվերպուլ»), Տիագո Սիլվայի, Դանի Ալվեսի, Էրիկ Շուպո-Մոտինգի (բոլորն էլ՝ ՊՍԺ), «Մարսելի» նախագահ Ժակ-Անրի Էյրոյի տները: