211652_close_icon

Ռուսական օդուժը ոչնչացրել է ԻՊ-ի «պատերազմի նախարարին»

views-count3851 դիտում article-date 14:54 08-09-2017
Սիրիայի Դեյր-էզ-Զոր քաղաքի մերձակայքում Ռուսաստանի օդատիեզրական ուժերի հարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Խալիմովը և ևս 3 դաշտային հրամանատարներ, որոնց մեջ եղել է նաև Դեյր-էզ-Զորի «էմիր» Աբու Մուհամմեդ Աշ-Շիմալին, սպանվել են նախօրեին ահաբեկիչների դիրքերից մեկին հասցված հարվածների արդյունքում։ Աշ-Շիմալին պատասխանատու էր ֆինանսական միջոցների ու ԻՊ ճամբարներ նորեկների ուղարկելու համար։ Մի շարք եվրոպական հատուկ ծառայություններ նրան համարում են Փարիզում 2015 թվականին իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը։

Նմանատիպ նյութեր