Ռուսական օդուժը ոչնչացրել է Դեյր-էզ-Զոր ուղևորվող ԻՊ 200 ահաբեկչի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել Դեյր-էզ-Զոր ուղևորվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 20 ավտոմեքենաներից բաղկացած շարասյանը, ինչի արդյունքում սպանվել է մոտ 200 ահաբեկիչ։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։
Գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, նշում է, որ օգոստոս ամսվա ընթացքում ահաբեկիչները փորձում են իրենց ուժերը կենտրոնացնել Դեյր-էզ-Զորում։
Ռուսական օդուժի հարվածների արդյունքում ոչ միայն սպանվել են ԻՊ գրոհայիններ, ալև ոչնչացվել են զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի սպառազինություն, տանկեր ու ականանետեր։