Ռուսական օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարային կետերից մեկը. տեսանյութ
Ռուսական ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում ոչնչացվել է Սիրիայի Ռաքքա բնակավայրի մոտ տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հրամանատարային կետը, հաղորդում է gazeta.ru-ն:
ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոյի խոսքով՝ հարվածները հասցվել են Cy-34 և Cy-24M կործանիչների միջոցով, որոնք թիրախի վրա են նետել БЕТАБ-500 տեսակի ռումբեր:
Արդյունքում ոչնչացվել է նաև շտաբի մոտ գտնվող ստորգետնյա բունկերը՝ պայթուցիկ նյութերով: