72411 դիտում
18:45 24-06-2018
«Դինամո» մարզահամալիրում անցկացվեց Թելման Քոչարյանի անվան ձյուդոյի հուշամրցաշարը. «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ողջույնի խոսքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ում ձյուդո մարզաձևի հիմնադիր, Հայաստանի վաստակավոր մարզիչ, լեգենդար դինամոյական Թելման Քոչարյանի անվան հանրապետական կարգի 19-րդ հուշամրցաշարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշամրցաշարի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը:
Նա մասնակիցներին փոխանցեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ողջույնի խոսքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ 200 մարզիկներ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից:
Մրցապայքարում հաղթած մարզիկները պագևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշամրցաշարի անվանակրի լուսանկարով հուշանվեր-գավաթներով:
Մրցաշարում մրցանակային տեղեր չզբաղեցրած մարզիկներին հանձնվեցին մրցաշարին մասնակցության վկայագրեր և հուշանվերներ:
Մի շարք հաղթողների պարգևատրեց Գ. Հայրապետյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)