Մերկելը չի բացառել ԵՄ-Թուրքիա անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները դադարեցնելը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիության անդամ պետություններին միասնական քաղաքականություն որդեգրել Թուրքիայի նկատմամբ, հաղորդում է Deutche Welle-ը։
Նա նաև չի բացառել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին վերջակետ դնելու հավանականությունը։
«Դա մի քայլ կլինի, որը պետք է անել, սակայն լավ մտածելուց հետո միայն»,-ասել է կանցլերը։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ Մերկելը պատրաստվում է նշված հարցը բարձրացնել հոկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ։