Դաղստանում ավազակախմբի ղեկավարի ձերբակալության ժամանակ1 մարդ է մահացել
Դաղստանի հակաահաբեկչական ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններում ներգրավված ավազակախմբի ղեկավարի ձերբակալության ժամանակ 1 մարդ մահացել է, ևս 1-ը վիրավորվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Նրան ձերբակալելու և իշխանություններին հանձնելու ժամանակ ավազակը կրակ է բացել, որի արդյունքում վիրավորվել է 1 ոստիկան, իսկ 1 քաղաքացի ստացել է կյանքի հետ անհամատեղելի վիրավորում», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանները պատասխան կրակ են բացել և վնասազերծել ղեկավարին: