9330 դիտում
10:32 18-04-2017
Անօրինական միգրացիա կազմակերպող ավազակախմբի գործի մանրամասները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր և 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան: Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաև մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3098 դիտում
10:29 01-08-2019
ԱԱԾ-ն անօրինական միգրացիա կազմակերպող հանցավոր խումբ է բացահայտել. յուրաքանչյուրից 12 հազար եվրո են ստացել
2203 դիտում
12:34 14-11-2022
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիա կազմակերպող հանցավոր խմբի գործունեությունը. կան ձերբակալվածներ
4667 դիտում
10:37 20-06-2017
Պարային խմբի ղեկավարը մեղադրվում է անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»