211652_close_icon
views-count8473 դիտում article-date 23:29 06-09-2016

Սառնարյուն մարդասպանների ավազակախմբի մասին

Ամերիկացի գրող Հարի Գրեյը հեղինակ է մի շարք գանգնստերական վեպերի: Նրա առավել հայտնի գիրքը՝ «Ավազակները» («The Hoods», Նյու Յորք, 1952 թ.), ինքնակենսագրական վեպ է: Վեպի էկրանավորումից շատ առաջ ամերիկացի գրող Միկկի Սպիլեյնն այսպիսի կարծիք է հայտնել. [b]«Հարիի այս գիրքը ձեզ շոկի մեջ կգցի, բայց դուք պետք է կարդաք այն: Նա համարձակորեն խոսում է սառնարյուն մարդասպանների ավազակախմբի մասին»:[/b] Հարի Գրեյն այս ինքնակենսագրական վեպը գրել է Սինգ-Սինգ բանտի մենախցում: Լինելով հանցավոր խմբավորման անդամ, որից վախենում էր ամբողջ երկիրը, նա ռեալ պատկերներով նկարագրել է Մեծ դեպրեսիայի տարիների ամերիկյան կյանքը, պատմելով Չոր օրենքի, մարմնավաճառության, կողոպուտների և սպանությունների մասին: Գրքի հերոսները Նյու Յորքի հրեա ներգաղթյալների աղքատ թաղամասերից են: Նրանք ամենաթողության և գործազրկության պայմաններում իրենց ճանապարհը հարթում են ատրճանակի և ընկերության օգնությամբ: [img]/ups/images/0266929001473175640628544.jpg[/img] Հարի Գրեյի իսկական անունն է Հերշել Գոլդբերգ: Ծնվել է Օդեսայում (Ռուսական կայսրություն) 1901թ-ին: Ընտանիքը ներգաղթել է ԱՄՆ 1905թ.: Յոթերորդ դասարանում նա դուրս է մնում դպրոցից: 1912 թ. Գոլդբերգի հայրը ծանր հիվանդանում է և տեղափոխվում հիվանդանոց, ենթարկվում վիրահատության: Մայրը ստիպված ճաշեր և խորտիկներ է պատրաստում և վաճառում ներգաղթյալ եվրոպացի տղամարդկանց: Երբ հայրը դուրս է գրվում հիվանդանոցից, ռեստորան է բացում, որտեղ աշխատում են կինը և երեխաները, այդ թվում՝ Հարին: Այս տեսարանն արտացոլված է Գրեյի հիշյալ վեպում: [img]/ups/images/0930003001473175653146244.jpg[/img] 1932 թ., Հարին ամուսնանում է Միլդրեդ Բեքերի հետ և ունենում երեք երեխա: Իրեն և ընտանիքը պաշտապնելու համար փոխում է անուն-ազգանունը՝ Հարի Գրեյ: Ասում են, թե նա հրեական մաֆիայի անդամ է եղել, ներգրավվել մի շարք հանցագործությունների մեջ, սակայն այս մասին ստույգ հիշատակում չկա: Հավանաբար, այդ հանցավոր գործունեության համար նա հայտնվել է բանտում, որտեղ էլ գրել է իր հայտնի վեպը, որի հիման վրա ռեժիսոր Սերջիո Լեոնեն 1984-ին նկարահանել է իր վերջին հայտնի ֆիլմը «Մեկ անգամ Ամերկայում» («Once Upon a Time, in America»): Սցենարի երկխոսությունները գրելու հարցում մասնակցություն է ունեցել դետեկտիվ գրող Ստյուարտ Կամինսկին: [img]/ups/images/0289969001473175666627748.jpg[/img] [i]Սերջիո Լեոնեն «Մեկ անգամ ամերիկայում» ֆիլմի նկարահանման ժամանակ[/i] Ֆիլմը մի պատմություն է ընկերության մասին: Ֆիլմի հերոսը ծնվել է Ամերիկայում 20-րդ դարի սկզբում: Նա Դեվիդ Արոնսոն անունով մի պատանի է, մականունը՝ «Noodles»: Բոլոր թարգմանիչները Noodles բառը թարգմանել են՝ «արիշտա», սակայն դա այնքան էլ սովորական մականուն չէ: Բանն այն է, որ 20-րդ դարի սկզբին քրեականները «արիշտա» էին կոչում այն մարդկանց, որոնք պարզ, ուղիղ, սթափ մտածողություն ունեին, իսկ խորամանկներին և խելոքներին չէին սիրում քրեական աշխարհում: Մեկ այլ վարկածով «արիշտա» մականունը տրվում էր սառնարյուն մարդասպաններին: Երբ ինչ-որ մեկի գլխին կրակում են, դուրս ցրված ուղեղը հիշեցնում է «արիշտա»: Հավանաբար ինչ-որ ժամանակ այդպես հաշվեհարդար են տեսել ինչ-որ խելոքի հետ, և ապա սթափ մտածողներին կամ սառնասիրտ մարդասպաններին սկսել են կոչել «Արիշտա»: [img]/ups/images/0969263001473175682563089.jpg[/img] Արիշտան, լինելով սովորական տղա, ծնված և մեծացած հրեական գետտոյում, որտեղ ապրում էին հրեա ներգաղթյալները, ճանաչում է իսկական կյանքը Նյու Յորքի փողոցներում: Դեվիդն ու նրա մանկության ընկերները Մաքսը, Դոմինիկը, Ֆիլիպը և Պատրիկը դեռ երեխա ժամանակ կազմակերպում են ավազակախումբ, զբաղվում դրամաշորթությամբ և խուլիգանությամբ: Ինչպես նաև՝ Չոր օրենքի ժամանակ մտահղանում են ալկոհոլի տեղափոխման յուրօրինակ ու հետաքրքիր ձև: [img]/ups/images/0149102001473175692957144.jpg[/img] Ֆիլմի ամենահուզիչ դրվագը ավազակախմբի կրտսեր անդամներից մեկի սպանությունն է իրենցից ավագ մեկ այլ ավազակի կրակոցից: Ի պատասխան Արիշտան դանակով սպանում է իրենց ընկերոջը սպանողին: Եվ արդյունքում հայտնվում բանտում: [img]/ups/images/06580340014731757039317.jpg[/img] Բանտից դուրս գալուց հետո Արիշտան հայտնաբերում է, որ ժամանակներն արդեն փոխվել են, իսկ մանկության ընկերները հայտնի ավազակներ են դարձել: Մաքսը մտադրվում է կողոպտել Ազգային-պահուստային բանկը: Սակայն սթափ մտածողությամբ առանձնացող Արիշտան թույլ չի տալիս իրականացնել այդ մտահղացումը: Արդյունքում ընկերները զոհվում են, սիրած աղջիկը լքում է իրեն, մնում են միայն անուրջները: Եվ Դեվիդ Արոնսոնը ստիպված փախչում է Նյու Յորքից, որտեղ նա վերադառնում է 35 տարի անց, արդեն ծեր տարիքում: Ավաղ, նույնիսկ ֆիլմի վերջը պարզ չէ. Արդյո՞ք այդպես է եղել իրականում, թե՞ դա երազում է Արիշտան չինական թատրոնի ընդհատակյա ծխարանում, ափիոնի ազդեցության տակ: [img]/ups/images/0374810001473175714993699.jpg[/img] Ֆիլմի երաժշտությունը գրել է Էնիո Մարիկոնեն: Այն այնքան ներդաշնակ է ֆիլմին, որ Լեոնեն որոշ դրվագներ հարմարացրել է երաժշտությանը: Նկատելի է, որ Մարիկոնեն մեղեդին գրել է 10-ական թվերին տարածված «Ռեգթայմ» ոճով և ջազային լուծումներով: [img]/ups/images/0850926001473175726328607.jpg[/img] Հարի Գրեյը մահացել է 1980թ. հոկտեմբերին, երբ արդեն սկսվել էր նկարահանվել իր գրքի մոտիվներով ֆիլմը՝ «Մեկ անգամ Ամերիկայում»: Սակայն մահվանից առաջ նա հասցրել է հանդիպել ռեժիսոր Սերջիո Լեոնեի հետ, զրուցել և անհրաժեշտ խորհուրդներ տալ:

Նմանատիպ նյութեր