ԵՄ-ը պատրաստ է ընդդիմության և իշխանության բանակցություններում միջնորդ հանդիսանալ. Կլիչկո
ԵՄ-ը պատրաստ է քաղաքական ճգնաժամի լուծման համար բարձր մակարդակի միջնորդներ ապահովել Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության բանակցություններում: Այս մասին հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն` ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո, հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք քննարկել ենք Ուկրաինայում տիրող իրադրությունը : Գլխավորը ճգնաժամի լուծման համար իրական քայլեր կատարելն է: Ես նշել եմ, որ նախևառաջ խորհրդարանը պետք է ընդունի ակտ 2004-ի Սահմանադրության վերադարձման մասին: Դա իշխանությանը կզրկի մենաշնորհից»,- ասել է Կլիչկոն: