2407 դիտում
17:57 11-09-2015
Բաքվում Արոնյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ:
Հենց պարտիայի սկզբնախաղում Արոնյանը դժվարին խնդիրներ առաջացրեց մրցակցի համար, որոնք վերջինս չկարողացավ լուծել, իսկ ընկնելով ցայտնոտի մեջ, մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց և 33-րդ քայլում անձնատուր եղավ:
Վաղը կկայանա այս շախմատիստների 2-րդ հանդիպումը, որտեղ Արոնյանը կխաղա սևերով:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը:
Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6767 դիտում
18:24 14-08-2016
Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց վստահ հաղթանակով. տեսանյութ
1928 դիտում
00:06 26-10-2021
ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
5459 դիտում
00:24 10-12-2016
London Chess Classic. Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Այս բաժնից
1162 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1153 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1390 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը