211652_close_icon
views-count1987 դիտում article-date 15:08 30-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (30.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3985.6 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 10.59 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 3 մլ. «Մետադոզ», 60 գր.կանեփի բույս: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 305 փամփուշտ, 1 նռնակ, 1 փամփշտատուփ: [i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/i]

Նմանատիպ նյութեր