211652_close_icon
views-count2195 դիտում article-date 14:18 22-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 3 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5.09 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 1458 գրամ կանեփի գլխիկի և տերևից բաղկացած բուսական զանգված: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 76 փամփուշտ, 1 նռնակ, 1 գնդացիր, 1 հատ 200 գր. «տրոտիլ» աղյուս, 5 հրազեն: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/b]

Նմանատիպ նյութեր