211652_close_icon
views-count2570 դիտում article-date 12:31 21-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (21.08.2017թ. դրությամբ)

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 19-ից 21-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5707 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 47 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 13.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 177 փամփուշտ, 1 նռնակ: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Նմանատիպ նյութեր