3669 դիտում
18:43 19-08-2017
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (19.08.2017թ. դրությամբ)
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4800 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է 5.5 կգ կշռով կանեփի 6 բույս:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2.4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 82 հատ կակաչի գլխիկ:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 73 փամփուշտ , 1 նռնակ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
352 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
388 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
343 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ