Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում․ կան տուժածներ
Ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն։
Աղբյուրը նշում է, որ մինչ հրաձգությունը տեղի է ունեցել ծեծկռտուք։
Միջադեպի արդյունքում տուժել է 7 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Տուժածների մեջ կան նաև ոստիկանության աշխատակիցներ, ովքեր նույնպես ստանում են համապատասխան բուժօգնություն։
Հարուցվել է քրեական գործ։